ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սարսափ հեքիաթ

Սարսափ հեքիաթ
12.02.2024 | 10:10

Հին Հայաստանում ամենասիրելի տոներից մեկը Բարեկենդանն էր. ամենուր տոն, խինդ հյուրասիրություն:

Եվ ամենակարևորը, այդ օրը փոխվում էին մարդկանց դերերը. սկեսուրը հարսնություն էր անում, հարսը սկեսուրություն, տերը ծառայություն և հակառակը:

Ի տարբերություն ներկայիս Հայաստանի, հնում դերերի փոփոխությունը մեկ օր էր տևում: Հիմա արդեն վեց տարի է, ինչ անարժանները արժանավորների տեղերն են զբաղեցնում ու, ինչպես հայտնի հեքիաթում, մերօրյա անարժան շաշ մարդ ու կնգա ձեռքն է ընկել «յուղն ու բրինձը»:

Բայց հեքիաթում էդ մարդն ու կնիգը մեկանգամյա տվող էին, սրանք հա տալիս են ու տալիս...

Հուսանք` վերջապես մերօրյա սարսափ հեքիաթն էլ կավարտվի ու խնձորի փոխարեն երկնքից երեք մեծ քար կընկնի. մեկը շաշ մարդու գլխին, մյուսը շաշ կնգա, երրորդն էլ` Բաքվի բռնապետի:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2833

Մեկնաբանություններ